• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Չուամենի. «Բոլոր ակումբներն են ցանկանում իրենց կազմում տեսնել Մբապեին»

Հոդվածներ

Չուամենի. «Բոլոր ակումբներն են ցանկանում իրենց կազմում տեսնել Մբապեին»
05.09.2023
1491 0

Օրելիեն Չուամենին խոսել է իր հայրենակից Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ 

«Իհարկե, նման տրանսֆերի հավանականություն կա։ Ֆուտբոլում շատ բան կարող է տեղի ունենալ։ Աշխարհի բոլոր ակումբներն են ցանկանում իրենց կազմում տեսնել Մբապեին։

Ներկա պահին նա հանդիսանում է «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ, և մենք չենք ցանկանում խոսել նրա մասին։ Կարող եմ ուղղակի լավ մրցաշրջան մաղթել նրան, իսկ մենք գոհ ենք այն կազմից, ինչ ունենք». նշել է Չուամենին։ 

Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում Մբապեն «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված