• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կասիլիաս. «Եթե մարզիչ դառնայի, նման կլինեի Զիդանին, Դել Բոսկեին կամ Անչելոտիին»

Հոդվածներ

Կասիլիաս. «Եթե մարզիչ դառնայի, նման կլինեի Զիդանին, Դել Բոսկեին կամ Անչելոտիին»
14.11.2020
1481 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլիասը նշել է այն մարզիչների անունները, որոնց կնմանվեր եթե ընտրեր մարզչական ուղին։ 

«Ակնհայտ է, որ ֆուտբոլը իմ աշխարհն է։ Ես ինձ տարբեր տեղերում եմ տեսնում։ Եթե ընտրեմ մարզիչ դառնալու ուղին, ապա կարծում եմ կնմանվեմ Զիդանին, Դել Բոսկեդին կամ Անչելոտիին». ասել է Կասիլիասը։

Իսպանացին նաև նշել է ներկա պահին իր կարծիքով լավագույն երեք դարպասապահներին։ 

«Տեր Շտեգենը և Օբլակը հավասարապես կարևոր են իրենց ակումբների համար, իսկ Կուրտուան այն դարպասապահն է, որին մենք սպասում էինք «Ռեալում»։ 

Այս երեքին ես բոլորից վեր կդասեի ներկա պահին». նշել է Կասիլիասը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված