Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Ռոդրիգոյի ապագայի մասին
13.12.2021
3102 0

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալում» մտադիր չեն բաժանվել Ռոդրիգոյից և ցանկանում են նրան նոր պայմանագիր առաջարկել։ 

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2025 թվականին։ 

Սպասվում է, որ «Սերուցքայինները» ֆինանսական առումով ավելի բարենպաստ պայմանագիր կառաջարկեն Ռոդրիգոյին։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված