Հոդվածներ

Ֆեդե Վալվերդեն իր 200-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
14.05.2023
987 0

«Խտեաֆեի» դեմ կայացած հանդիպումը հոբելյանական էր Ֆեդե Վալվերդեի համար։ Կիսապաշտպանը իր 200-րդ հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։

Ուրուգվայցին այս ցուցանիշին հասել է «Արքայական» ակումբի կազմում իր 5-րդ մրցաշրջանում։ Այդ ընթացքում նա մեկ անգամ հաղթել ՉԼ-ն, Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը, Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆեդեն «Ռեալի» կազմում մասնակցել է 52 հանդիպմանը՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված