Հոդվածներ

Անչելոտին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին
09.05.2023
3285 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղից առաջ անդրադարձել է մրցակցի ռմբարկու Էրլինգ Հալանդին:

«Հալանդը շատ վտանգավոր ֆուտբոլիստ է, որից միշտ պետք է սպառնալիք սպասես: Էրլինգը հստակ պատկերացնում է՝ ինչպիսին է ժամանակակից ֆուտբոլը:

«Մանչեսթեր Սիթին» ամբողջական թիմ է, որը կարողանում է թե՛ հարձակվել, թե՛ պաշտպանվել: Մեր խնդիրը միայն Հալանդին կանգնեցնելը չէ: Նախորդ տարի նույնպես մրցակիցը շատ վտանգավոր էր, սակայն նորվեգացին նոր գույներ է տվել հարձակմանը:

Դիմակայության ելքը կորոշվի պատասխան խաղում»,- իտալացու խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 9-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված