Հոդվածներ

Ռյուդիգեր. «Պարտավոր եմ շատ արագ իսպաներեն սովորել»
10.06.2022
2444 0

Անտոնիո Ռյուդիգերը «Ռեալ» տեղափոխությունից հետո խոսել է իր սպասելիքների մասին։ 

«Մադրիդ կտեղափոխվեմ կնոջս և երեխաներիս հետ։ Կարծում եմ, որ այնտեղ եղանակը շատ ավելի լավը կլինի, քան Լոնդոնում։ Մադրիդում շատ լավ ուտեստներ կան։ Չեմ կարող համբերել, թե երբ եմ տեղափոխվելու Մադրիդ։ Կարծում եմ, որ այնտեղ փոքր ինչ աղմկոտ է լինելու, բայց ես արդեն ապրել եմ Իտալիայում և սովոր եմ այդ ամենին։ 

Մադրիդ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից սկսելու եմ իսպաներեն սովորել։ Ինձ թվում է, որ դա այնքան էլ բարդ չի լինելու, քանի որ ես արդեն իսկ իտալերեն գիտեմ։ Կարևոր է խոսել այն լեզվով, որի երկրում հանես ես գալիս։ 

Իսպաներեն սովորելը իմ պարտականությունն է լինելու։ Շուտով ես կսկեմ այն». նշել է Ռյուդիգերը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված