Հոդվածներ

Անչելոտին դժգոհ է մնացել թիմի պաշտպանությունից
26.04.2023
1430 0

Կարլո Անչելոտիին դուր չի եկել «Ռեալի» պաշտպանական խաղը «Ժիրոնայի» դեմ։ 

«Սերուցքայինները» 4 գնդակ բաց թողեցին և պարտություն կրեցին 4։2 հաշվով։ 

«Բարդ երեկո է, մանավանդ, որ պարտվում ես նման կերպ։ Պաշտպանության տեսանկյունից մենք սարսափելի էինք, ինչն էլ կարևոր գործոն հանդիսացավ։ 

Այսօր թիմը չէր խաղում։ Մենք փորձում էինք ինչ որ բան փոխել միայն անհատական խաղի միջոցով։ Բոլոր առումներով սա շատ ցածր մակարդակ էր։ Թիմը նյարդայնացած էր։ 

Պարտությունները երբեք էլ ուրախալի չեն, սակայն երբեմն դրանք կարող են օգտակար լինել։  Առանց պաշտպանությունում ապահով խաղի, հաղթել գրեթե անհնար է։ 

Այսօր մեզ մոտ չկար մշտական ապահովությունը պաշտպանությունում։  Եթե ֆուտբոլիստները դա չեն հասկացել, ես կկրկնեմ այն ամեն օր». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված