Բրազիլական հավաքականի հարձակվող Նեյմարը, որը հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերին ճանաչել է իր դիրքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
«Կարծում եմ, որ Արդա Գյուլերն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Total Cristiano-ի էջը X սոցիալական ցանցում։
Արդա Գյուլերը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում թուրք ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ և կատարելով 8 գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն