Հոդվածներ

Կապելո. «Անչելոտին լավագույնն է»
26.03.2023
1774 0

Ֆաբիո Կապելոն բարձր է գնահատել «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մարզչական որակները։ 

«Նա լավագույնն է։ Եթե դու հաղթում ես Իսպանիայում, Իտալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, ուրեմն դու գիտես, թե ինչ է ֆուտբոլը։ Թվերը մնում են թվեր։ 

«Ռեալը» մարզելը հեշտ չէ։ Դու պետք է շատ բան իմանաս։ Ֆուտբոլիստները քեզ հետ զրուցելիս հասկանում են, որ ինչ-որ բանից դու անտեղյակ ես։ 

Նախորդ մրցաշրջանում շատերն էին խոսում այն մասին, թե ինչու է «Ռեալը» հետ քաշված խաղում ու հույսը դնում հակագրոհների վրա, բայց դա տակտիկա է։ Երբ դու պայմանագիր ես կնքում «Ռեալի» հետ, դու գիտես, որ նման խոսակցություններ լինելու են, բայց միևնույն ժամանակ, եթե դու չես հաղթում, քեզ հեռացնում են։  Ես հաղթում էի, բայց միևնույն է ինձ հեռացրին։ 

Կարլոն փորձառու է։ Նա մի քանի լեզու գիտի և հասկանում է ֆուտբոլից։  Այլ երկրում մարզելու ընթացքում դու շատ հարցերի պատասխաններ պետք է ստանաս. ինչպես են մարդիկ պատկերացնում ֆուտբոլսը, և ինչ կարող ես անել դու։ Միևնույն ժամանակ դու պետք է տիրապետես լեզվին։ Կարծում եմ, որ Կարլոն այս ամենը հիանալիորեն է հաղթահարում։ Նա կարող է մարզել աշխարհի ցանկացած կետում». նշել է Կապելոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված