Հոդվածներ

Կլոպ. «Նույնիսկ եթե մեր շանսը 1 տոկոս է, պետք է փորձենք»
15.03.2023
1602 0

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Ռեալի» դեմ առաջիկա խաղի մասին:

«Երեք շաբաթ առաջ՝ առաջին խաղից հետո, կասեի, որ «Ռեալն» անցել է հաջորդ փուլ, սակայն գիտենք, որ կա հանդիպում, որը պետք է խաղանք: Նույնիսկ եթե մեր շանսը 1 տոկոս է, պետք է փորձենք: Եթե կարող ենք ինքներս մեզ զարմացնել բացասական առումով, կարող ենք դա անել նաև դրական տեսանկյունից: Այստեղ ենք, որ հասնենք հաղթանակի»,- գերմանացու խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Էնֆիլդում» «Ռեալը» հաղթել էր 5-2 հաշվով:

«Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա մարտի 15-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված