Հոդվածներ

«Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ». Նախախաղային փաստեր, վիճակագրություն
21.02.2023
1293 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում կմրցի «Լիվերպուլի» հետ: 

1. «Ռեալ Մադրիդն» ու «Լիվերպուլը» միմյանց դեմ մրցել են 9 անգամ. 5 անգամ հաղթել են «սերուցքայինները», 3 անգամ՝ «կարմիրները», գրանցվել է 1 ոչ-ոքի:

2. Ամբողջ դիմակայության ընթացքում «Ռեալը» 11 անգամ է գրավել մրցակցի դարպասը, իսկ «Լիվերպուլը»՝ 8:

3. Անչելոտին 17 անգամ է մրցել «Լիվերպուլի» դեմ. 9 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 5 պարտություն:

4. «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ու Անչելոտին 11 անգամ են դիմակայել միմյանց. 5 անգամ հաղթել է իտալացին, 3 անգամ՝ գերմանացին, գրանցվել է 3 ոչ-ոքի: Կլոպը 10 անգամ է մրցել «Ռեալի» դեմ. 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 5 պարտություն:

5. «Լիվերպուլի» կազմում մեկ ֆուտբոլիստ գտնվել է «Ռեալի» համակարգում՝ Ֆաբինյոն, կենտրոնական կիսապաշտպան, 29 տարեկան:

6. «Լիվերպուլը» 8-րդն է ԱՊԼ-ում՝ 35 միավոր, 22 խաղ, 10 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 7 պարտություն, 38 խփած գոլ, 28 բաց թողնված գոլ:

7. «Լիվերպուլի» լավագույն ռմբարկուն 2022/23 մրցաշրջանում Սալահն է՝ 18 գոլ:

8. Դիմակայության լավագույն ռմբարկուն Կարիմ Բենզեման է՝ 4 գոլ:

9. Transfermarkt-ի վարկածով «Ռեալի» ամենաթանկ ֆուտբոլիստը Վինիսիուսն է՝ 120 միլիոն եվրո, իսկ «Լիվերպուլից»՝ Սալահը՝ 80 միլիոն եվրո:


Ամենակարդացված