• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Բենզեման «Ռեալի» 9 համարն է ու նա լավ կխաղա նաև հաջորդ մրցաշրջանում

Հոդվածներ

Անչելոտի. «Բենզեման «Ռեալի» 9 համարն է ու նա լավ կխաղա նաև հաջորդ մրցաշրջանում
11.02.2023
1187 0

Կարլո Անչելոտին հասկացրել է, որ Բենզեման կմնա «Ռեալում» նաև գալիք մրցաշրջանում։ 

Այդ մասին իտալացի մասնագետը հայտնել է այն ժամանակ, երբ հարց է հնչեցվել նոր 9 համար ձեռք բերելու վերաբերյալ։ 

«Այդ մասին մենք կխոսենք ավելի ուշ։ Բենզեման մեր 9 համարն է։ Նա իրեն լավ է դրսևորել մրցաշրջանի առաջին հատվածում և լավը կլինի նաև գալիք մրցաշրջանում». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ «Ռեալը» արդեն համաձայնության է հասել ֆրանսիացու հետ նոր պայմանագրի հարցում, սակայն այն դեռևս չի կնքվել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված