Հոդվածներ

Սեբալյոսը ամեն կերպ ցանկանում է մնակ «Ռեալում»
29.01.2023
1280 0

2023 թվականի ամռանը Դանի Սեբալյոսի պայմանագրի ժամկետն «Արքայական» ակումբի հետ ավարտվում է, ինչը նշանակում է, որ նա կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ։ Ֆուտբոլիստը, սակայն, չի ցանկանում հեռանալ «Ռեալից» և մերժում է բոլոր առաջարկները։ 

Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի փոխանցմամբ, Սեբալյոսը երջանիկ է  «Ռեալում» և ցանկանում է ամեն գնով մնալ։

Միևնույն ժամանակ ակումբում դեռևս չեն կողմնորոշվել նրա ապագայի հարցում։ Ավելի վաղ նրանք ցանկանում էին, որ իսպանացին հեռանա։ Այժմ Սեբալյոսը լավ մարզավիճակ է հավաքել և ստիպում է «Ռեալի» ղեկավարությանը մտորումների մեջ ընկնել։ Չի բացառվում, որ ամեն դեպքում Դանին նոր պայամանգիր կնքի «Սերուցքայինների» հետ։ 

Թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ևս գոհ է Սեբալյոսի ելույթներից և արդեն հայտնել է իր տեսակետը ակումբի ղեկավարությանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված