Հոդվածներ

Հրաշալի Բենզեման ու նրա ասպետական պահվածքը (լուսանկար)
27.01.2023
5723 0

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ռեալը» 3-1 հաշվով հաղթեց «Աթլետիկոյին» ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:

Համացանցում տարածվել է 2 լուսանկար, որտեղ երևում է՝ «Արքայական ակումբի» ավագ Կարիմ Բենզեմայի ասպետական պահվածքը:

Նախախաղային լուսանկարի ժամանակ, երբ լուսանկրվում են թիմի ավագներն ու մրցավարները, ֆրանսիացին մրցակցի տարբերանշանը պահել է ձեռքերում՝ ցուցադրելով տեսախցիկների առջև, իսկ «Աթլետիկոյի» ավագ Կոկեն թաքցրել է «Ռեալի» տարբերանշանը:

Նույն պատկերն է եղել նաև «Բարսելոնայի» դեմ խաղում:

Իսպանական մամուլը գրում է, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրն այսկերպ մեծ հարգանք է ցուցաբերում մրցակիցների նկատմամբ՝ քարոզելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հիմնական՝ «Respect» կարգախոսը:

Fanat, Realmadrid.am 



Ամենակարդացված