Հոդվածներ

Լեգենդար «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը 75 տարեկան է
14.12.2022
1808 0

Այսօր լրանում է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի բացման 75-ամյակը: 1947 թվականի դեկտեմբերի 14-ին «Ռեալը» բացեց մարզադաշտի դռները, որն այն ժամանակ կրում էր «Նուևո Չամարտին» անունը և կայացավ ընկերական հանդիպում «Բելենենսեշի» դեմ:

«Սերուցքայինները» հաղթեցին 3-1 հաշվով, իսկ Սաբինո Բարինագան խփեց առաջին գոլը նոր մարզադաշտում:

Այդ օրվանից «Սանտիագո Բեռնաբեուն» «շատ բան է տեսել»՝ բազմաթիվ հերոսական խաղեր՝ այդ թվում Չեմպիոնների լիգայում: 

Մարզադաշտը «Սանտիագո Բեռնաբեու» անունը կրում է 1955 թվականից՝ ի պատիվ ակումբի լեգենդար նախագահի: Հիմա «Ռեալի» նպատակն այն առավելագույնս ժամանակակից և նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սարքելն է:

Երբ ավարտվեն վերանորոգման աշխատանքները՝ «Բեռնաբեուն» կշարունակի երկրպագուներին անմոռանալի տպավորություններ հաղորդել:

«Մենք ցանկանում ենք, որ մեր մարզադաշտը դառնա աշխարհում լավագույններից: Մեր ռեսուրսների շնորհիվ, մենք «Սանտիագո Բեռնաբեուն« կարող է դարձնել 21-րդ դարի մեծագույն մարզադաշտ: Դա կլինի ժամանակակից ճարտարապետության էտալոն՝ հագեցած տեխնիկայի վերջին շնչով:

Մարզադաշը կդառնա եկամտի լուրջ աղբյուր ակումբի և հպարտության առիթ՝ մադրիդիստների համար»,- հավաստիացնում է Ֆլորենտինո Պերեսը:


Ամենակարդացված