• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի մինչ Լա Լիգայի վերսկսումը

Հոդվածներ

«Ռեալը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի մինչ Լա Լիգայի վերսկսումը
08.12.2022
1771 0

Քանի դեռ «Ռեալի» ֆուտբոլիստների մի մասը գտնվում են Քաթարում, մյուսները մարզվում են «Վալդեբեբասում» և այս ընթացքում երեք ընկերական հանդիպում կանցկացնեն։ Մրցակիցները կլինեն «Կաստիլիան», «Լեգանեսը» և «Խետաֆեն»։ Այս մասին հայտնել է Թոնի Կրոսը։ 

«Կաստիլիայի» դեմ հանդիպումը կլինի առաջինը։ Անչելոտիի տրամադրության տակ այժմ գտնվում են նաև փոքրահասակների թիմի ֆուտբոլիստներ, ուստի «Սերուցքայինների» կազմը փոքր ինչ զավեշտալի է լինելու։ 

Դրան կհետևեն «Լեգանեսի»  և «Խետաֆեի» դեմ ընկերական հանդիպումները, որոնք կանցնեն փակ դռների ներքո։ Երկրպագուները հնարավորություն չեն ունենա ներկա գտնվելու այդ խաղերին։ 

Այս խաղերը հնարավորություն կտան «Ռեալի» ֆուտբոլիստներին վերականգնել իրենց մարզավիճակը նախքան Լա Լիգայի վերսկսումը։ «Արքայական» ակումբը իր առաջիկա պաշտոնական հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 30-ին և մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Վալյադոլիդի» հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված