• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս. «Անչելոտին ինձ խորհուրդներ է տվել, որպեսզի լինեմ Բրազիլիայի մեկնարկային կազմում»

Հոդվածներ

Վինիսիուս. «Անչելոտին ինձ խորհուրդներ է տվել, որպեսզի լինեմ Բրազիլիայի մեկնարկային կազմում»
08.12.2022
1579 0

Բրազիլիայի հավաքականը օրերս նվաճեց ԱԱ 2022-ի 1/4 եզրափակչի ուղեգիր։ Վինիսիուս Ջունիորը խոսել է հավաքականում իր դերի և Կարլո Անչելոտիի դերի մասին։

«Ես խոսել եմ Անչելոտիի հետ, և նա ինձ խորհուրդներ է տվել, որպեսզի լինեմ Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Նա վստահություն տվեց ինձ։

Կարլոն խիստ է եղել ինձ հետ, երբ դրա կարիքը եղել է։ Նա ոչ միայն լավն է տակտիկական առումով, այլ նաև հիանալի է կարողանում շփվել իր ֆուտբոլիստների հետ։

Ես մեծ աճ եմ գրանցել հենց նրա հետ աշխատանքի շնորհիվ։ Նա և Տիտեն բավական նման են իրար և միմյանց հետ շատ են շփվում։

Կարլոն ինձ համար հոր նման է». նշել է Վինիսիուսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված