Հոդվածներ

Ալոնսո. «Սա այն մակարդակը չէր, որով «Ռեալը» ցանկանում է խաղալ»
28.09.2025
866 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է «Ատլետիկոյից» կրած պարտությունը։ 

«Արժանի պարտություն էր, և մրցավարի աշխատանքից դժգոհություններ չունենք։ Մենք զգում ենք պատասխանատվությունը և մեզ համար բարդ է, բայց պետք է առաջ շարժվենք։ Մրցաշրջանը դեռ նոր է մեկնարկել, և սա այն մակարդակը չէր , որով «Ռեալը» ցանկանում է խաղալ։

Մենք գոհ չենք այսօրվա խաղի արդյունքից, բայց չպետք է մոռանանք նաև հանգամանքները։ Ցանկանում ենք վերադառնալ հաղթական ուղի, սակայն վերակառուցման ընթացքում միշտ էլ լինում են բարդ օրեր։ Կարևորն այն է, թե ինչպես ենք մենք արձագանքելու և ինչում ենք ավելի լավը դառնալու։ Պետք է քաղենք ամենալավը այս ցավից, որն հիմա զգում ենք։

Ավելի շատ ինձ անհանգստացնում է քիչ ինտենսիվությունը։ ՉԷինք պայքարում այնպես, ինչպես պետք է, և չէինք խաղում այն մակարդակով, որն անհրաժեշտ է նման խաղերում հաղթանակի հասնելու համար։ Մենք պետք է բարձրացնենք մեր խաղամակարդակն ու դա անենք յուրաքանչյուր ասպեկտում։

Ընդմիջմանը մենք խոսում էինք այն մասին, որ պետք է ամեն ինչ զրոյից սկսենք, բայց չարեցինք դա։ Մեր մակարդակը սովորականից ավելի ցածր էր, ու դրա համար մեզ արժանիորեն պատժեցին». նշել է Ալոնսոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված