Հոդվածներ

«Ռեալը» հաղթանակ տարավ «Սանտիագո Բեռնաբեուում» (տեսանյութ)
10.11.2022
2644 0

Լա լիգայի 14_րդ տուրում «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» 2-1 հաշվով  հաղթանակ տարավ «Կադիսի» նկատմամբ:

40-րդ րոպեին  հաշիվը բացեց Էդեր Միլիտաոն: 70-րդ րոպեին Տոնի Կրոսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: 82-րդ րոպեին Լուկաս Պերեսը կրճատեց հաշվի տարբերությունը;

Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին:

«Ռեալը» 35 միավորով Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է:

Հաջորդ հանդիպումն «Արքայական ակումբը» կանցկացնի ԱԱ-2022-ից հետո ու դեկտեմբերի 31-ին կհյուրընկալվի «Վալյադոլիդին»:

Խաղի տեսությունը՝ այստեղ.



Ամենակարդացված