• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նաչոն հավանել է թվիթ, որում կոչ է արվում զիջումների չգնալ Ռամոսի պայմանագրի հարցում (լուսանկար)

Հոդվածներ

Նաչոն հավանել է թվիթ, որում կոչ է արվում զիջումների չգնալ Ռամոսի պայմանագրի հարցում (լուսանկար)
06.02.2021
1647 0

«Ռեալը» դեռևս չի կարողանում նոր պայմանագիր համաձայնեցնել թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ:

Ավելի վաղ նշվում էր, որ իսպանացին հավանել է մի գրառում, որտեղ քննադատում են «Ռեալին»՝ իր հետ պայմանագիրը չերկարաձգելու համար:

Հատկանշական է, որ «սերուցքայինների» մեկ այլ պաշտպան՝ Նաչոն, այս հարցում աջակցում է ակումբին: 31-ամյա ֆուտբոլիստը հավանել է հետևյալ թվիթը.

«Չի կարելի Ռամոսին տալ դատարկ չեկ, որպեսզի նա գրի իր պայմանները: Հատկապես դա պետք չէ անել՝ հաշվի առնելով ներկայիս ֆինանսական, սոցիալական և սպորտային իրավիճակը»:

Հիշեցնենք, որ Ռամոսի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի ամռանը:


Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված