• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման մեծ հավանականությամբ բաց կթողնի «Ժիրոնայի» դեմ կայանալիք հանդիպումը

Հոդվածներ

Բենզեման մեծ հավանականությամբ բաց կթողնի «Ժիրոնայի» դեմ կայանալիք հանդիպումը
28.10.2022
2477 0

Կարիմ Բենզեման չի շտապում վերադառնալ խաղադաշտ։ Վերջին մամլո ասուլիսի ժամանակ Կարլո Անչելոտին նշել էր, որ ֆրանսիացին պետք է որ պատրաստ լինի «Ժիրոնայի» դեմ խաղին։ «Սևիլիայի» դեմ խաղից առաջ կայացած մարզման ընթացքում Կարիմը ցավեր էր զգացել և այդ խաղում դուրս եկավ խաղադաշտ միայն այն բանի համար, որ երկրպագուներին ներկայացնի ոսկե գնդակը։ 

Կարիմը չմասնակցեց նաև «Լայպցիգի» դեմ հանդիպմանը։ Թե՛ ֆուտբոլիստը, և թե՛ մարզիչները չեն ցանկանում շտապել ու ռիսկի դիմել։ Ինչպես նշել էր Անչելոտին, «Ռեալում» գերադասում են, որ Բենզեման լավ մարզավիճակում լինի մրցաշրջանի երկրորդ հատվածում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված