• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարլո Անչելոտին մեկնաբանել է Մարկո Ասենսիոյի պահվածքը «Մալյորկայի» դեմ խաղում

Հոդվածներ

Կարլո Անչելոտին մեկնաբանել է Մարկո Ասենսիոյի պահվածքը «Մալյորկայի» դեմ խաղում
12.09.2022
3967 0

Մարկո Ասենսիոն շատ էր զայրացել, որ Անչելոտին «Մալյորկայի» դեմ խաղում իրեն խաղաժամանակ չտրամադրեց։ 

«Եթե մենք գոլ չխփեինք, ես պետք է խաղադաշտ դուրս բերեի Ասենսիոյին և Մարիանոյին։ Բացի այդ վնասվածք ստացավ Լուկաս Վասկեսը, ուստի ես ստիպված էի նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերել Կարվախալին։ 

Ես ընդունում եմ Ասենսիոյի բարկությունը և համաձայն եմ դրա հետ։ Ես դա ի նկատի կունենամ։  Մարկոն կարևոր է մեզ համար». նշել է իտալացի մասնագետը։ 

Հիշեցնենք, որ «Մալյորկայի» դեմ խաղի երկրորդ կեսում Ասենսիոն նախավարժանք կատարեց, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Չզսպելով իր բարկությունը, Մարկոն հարվածեց պահեստային նստարանին։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին խաղադաշտ է դուրս եկել ընդամենը երկու անգամ՝ ընդհանուր առմամբ այնտեղ անցկացնելով 17 րոպե։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված