• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ԱՊԼ-ի ակումբներից մեկը հետաքրքրված է Կրոսի ծառայություններով. Ֆուտբոլիստը հստակ պատասխան է տվել

Հոդվածներ

ԱՊԼ-ի ակումբներից մեկը հետաքրքրված է Կրոսի ծառայություններով. Ֆուտբոլիստը հստակ պատասխան է տվել
01.03.2023
1960 0

Այս ամռանը Թոնի Կրոսի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է։ 

Գերմանացին հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Արքայական» ակումբի կազմում։ Նշվում է նաև, որ ակումբը ևս մեկ տարվա պայմանագիր կառաջարկի Կրոսին, և ամեն ինչ կախված է լինելու նրա որոշումից։ 

 ABC պարբերականի փոխանցմամբ, ԱՊԼ-ի ակումբներից մեկը հետաքրքրվածություն է ցուցաբերել Կրոսի նկատմամբ։ Թոնին հստակ պատասխան է տվել. կամ նա կավարտի իր կարիերան, կամ կմնա «Ռեալում»։ 

Տեղեկություններ են շրջանառվում, որ այդ ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ այժմ հանդես են գալիս «Ռեալի» նախկին երկու ֆուտբոլիստներ՝ Կազեմիրոն և Վարանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված