Հոդվածներ

«Ռեալը» կարծես թե նոր ակումբ է գտել Մայորալի համար
25.07.2022
2424 0

Բորխա Մայորալը առաջիկա օրերին կարող է վերջնականապես հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ 

Marca-ի փոխանցմամբ, հարձակվողը մոտ է «Խետաֆե» տեղափոխությանը։  Ակումբների միջև արդեն իսկ համաձայնություն կա։ 

Այս տրանսֆերի արդյունքում «Արքայական» ակումբը մոտ 10 մլն եվրո կստանա, իսկ ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված կլինի մինչ 2027 թվականը։ 

Նախորդ մրցաշրջանում Մայորալը վարձակալության հիմունքներով հանդես է եկել «Խետաֆեի» կազմում՝ մասնակցելով 18 հանդիպման և դառնալով 6 գոլի հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված