• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս. «Ուրախ եմ Նեյմարի այն խոսքերի համար, որ պետք է ստանամ ոսկե գնդակը, բայց Բենզեման ավելի արժանի է»

Հոդվածներ

Վինիսիուս. «Ուրախ եմ Նեյմարի այն խոսքերի համար, որ պետք է ստանամ ոսկե գնդակը, բայց Բենզեման ավելի արժանի է»
09.06.2022
3298 0

Վինիսիուս Ջունիորի կարծիքով Կարիմ Բենզեման իրենից ավելի արժանի է ոսկե գնդակին։

Ավելի վաղ «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը նշել էր, որ ՉԼ-ի այս խաղարկությունում Վինիսիուսը լավագույնն էր, և որ նա արժանի է ոսկե գնդակին։ 

«Ուրախ եմ Նեյմարի այն խոսքերի համար, որ ես պետք է ստանամ ոսկե գնդակը, բայց կարծում եմ, որ Բենզեման ավելի արժանի է այդ մրցանակին։ 

Կարիմը միշտ կատակներ է անում ու ասում, որ ցանկանում է ԱԱ-ի եզրափակչում հաղթել Բրազիլիային։ Բայց դա ոչ մի դեպքում տեղի չի ունենա». ասել է Վինիսիուսը։ 

2021/22 մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Los  Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված