Հոդվածներ

Ֆատիի վնասվածքից հետո Ասենսիոն հրավիրվել է Իսպանիայի հավաքական
08.11.2020
1786 0

Իսպանիայի ընտրանու հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն։

Երեկ «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստ Անսու Ֆատին ծանր վնասվածք է ստացել «Բետիսի» դեմ կայացած խաղում և ստիպված է լինելու մի քանի ամիս մնալ առանց ֆուտբոլի։ 

Լուիս Էնրիկեն 18-ամյա ֆուտբոլիստի փոխարեն առաջիկա խաղերի համար Իսպանիայի հավաքական է հրավիրել Մարկո Ասենսիոյին։

Իսպանացիները առաջիկայում ուժերն են չափելու Հոլանդիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի հավաքականների հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված