• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» Մարսելոյին փոխարինելու երկու հիմնական տարբերակ է դիտարկում

Հոդվածներ

«Ռեալը» Մարսելոյին փոխարինելու երկու հիմնական տարբերակ է դիտարկում
28.03.2022
2261 0

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում մեծ գումարներ ծախսել Մարսելոյին փոխարինելու համար։ 

Marca-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» այդ դերում երկու հիմնական տարբերակ են դիտարկում։ 

Առաջին հերթին «Ռեալը» չի բացառում Միգել Գուտիերեսի տարբերակը, ով այս մրցաշրջանում հիմնական թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման։ Սակայն ակումբի մարզչական անձնակազմը կասկածներ ունի նրա պաշտպանական որակների մասին և գերադասում է նրան վարձավճարային հիմունքներով այլ ակումբ բաց թողնելը։

Երկրորդ տարբերակը «Ռայո Վալեկանոյի» պաշտպան Ֆրան Գարսիան է։  Նշվում է, որ նրա տրանսֆերային իրավունքների 50%-ը պատկանում է «Ռեալին», և մադրիդյան ակումբը այդ տրանսֆերը կարող է իրականացնել ընդամենը 5 մլն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Գարսիան մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված