Հոդվածներ

«Ռեալի» չի հեռացնի Անչելոտիին միայն մեկ պարագայում
22.03.2022
2911 0

«Բարսելոնայից» կրած պարտությունից հետո «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Կարլո Անչելոտիին։ 

Ղեկավարությանը այնքան էլ հասկանալի չէր այն, ինչ իտալացի մասնագետը արեց Կլասիկոյում, սակայն նրանք չեն ցանկանում տաք գլխով որոշումներ կայացնել։ 

Անչելոտիի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչ 2023 թվականը։ Նրա ապագայի մասին որոշում կկայացվի միայն մրցաշրջանի ավարտից հետո։ Եթե «Արքայական» ակումբին հաջողվի դառնալ Լա Լիգայի կամ ՉԼ-ի հաղթող, ապա Կարլոն կշարունակի իր աշխատանքը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված