Հոդվածներ

The Sunday Times . «Ռեալը» վերջնագիր է ներկայացրել Մբապեին
22.02.2022
2872 0

The Sunday Times պարբերականը հայտնում է, որ «Ռեալը» ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեից որոշակիություն է պահանջում Մադրիդ տեղափոխության հարցում:

Աղբյուրի հաղորդմամբ՝  «Սերուցքայինները» ֆրանսիացուն հայտնել են, որ իրեն արված առաջարկը վերջնաժամկետ ունի և եթե դա նույնպես մերժվի, հավելյալ առաջարկ այլևս չի լինելու:

Հիշեցնենք, որ Կիլիանի՝ փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին:

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Մբապեն մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված