Հոդվածներ

Ազարը ցանկանում է վերջին հնարավորությունը ստանալ «Ռեալում»
20.01.2022
1902 0

Իսպանացի լրագրող Ալվարո Մոնտերոյի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» Էդեն Ազարի տրանսֆերի համար որևէ առաջարկ չի ստացել։ 

«Որքանով ինձ է հայտնի, «Ռեալը» որևէ առաջարկ չի ստացել Ազարի տրանսֆերի համար, սակայն եթե դա տեղի ունենա, կա մեծ խնդիր. Ազարը ցանկանում է մնալ «Ռեալում»։ 

Սա նրա երրորդ մրցաշրջանն է «Ռեալում», բայց վնասվածքները այդպես էլ թույլ չտվեցին նրան ցույց տալ այն մաքսիմումը, որը բոլորը տեսել են նրա՝  «Չելսիում» հանդես գալու տարիներին։ Նա ցանկանում է վերջին հնարավորությունը ստանալ «Ռեալում». Sky Sports-ի հետ զրույցի ընթացքում նշել է Մոնտերոն։

Լուրեր էին պտտվում, որ Ազարը կարող է հեռանալ «Արքայական» ակումբից արդեն այս ձմռանը։ 

Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «Ռեալի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված