Հոդվածներ

Մոդրիչի երկրորդ երիտասարդությունը
19.01.2022
1787 0

Ով կպատկերացներ, որ Լուկա Մոդրիչը «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց հետո 10 տարի անց էլ լավագույն մարզավիճակը կպահպանի։ Ամենազարմանալին ոչ թե խորվաթ ֆուտբոլիստի մարզավիճակն է, այլ այն ստաբիլ լավ խաղը, որը նա ցույց է տալիս մրցաշրջան առ մրցաշրջան և այսպես 10 տարի շարունակ։

Մոդրիչը 36 տարեկան է, բայց, թվում է՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Եվ ոչ ոք չի ցանկանում, որ նա հեռանա, ոչ ֆուտբոլիստը, ոչ երկրպագուները։ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչից հետո Ֆլորենտինո Պերեսը կրկին նրան անվանեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

«Մոդրիչը կրկին կարող է հաղթել «Ոսկե գնդակը»

Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում Լուկան կրկին ցույց տվեց իր բարձր կարգը։ Նա թիմի վետերաններից է ու երրորդ ավագը՝ Մարսելոյից ու Բենզեմայից հետո, և երկրպագուների սիրելին։

«Նա լավագույնն է իր դիրքում»,- ասել էր Պերեսն ու անգամ Լուիս Էնրիկեն էր նրան ցանկանում իր թիմում տեսնել։ Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի ժյուրին, որը բաղկացած էր մեկ մարդուց, Լուկային առանց տատանվելու շնորհել էր եզրափակիչի MVP:

Եզրափակիչի ելույթներից հետո Մոդրիչի՝ պայմանագիրը երկարաձգելու մասին խոսակցությունները սաստկացան։ 

«Ես վստահ եմ, որ մենք դա կանենք։ Մեզ երկու րոպե է պետք, որ նոր համաձայնության հասնենք։ Հիմա ես այդ մասին չեմ մտածում։ Իմ նպատակը հայտնի է՝ ակումբինը նույնպես»,- հայտարարել էր Լուկան։


Ամենակարդացված