Հոդվածներ

«Սերժանտ» Պինտուսը՝ «Ռեալի» հաջողության բանալիներից մեկը
17.12.2021
2113 0

«Ռեալը» մեծ թափ է հավաքել ընթացիկ մրցաշրջանում: Մասնագետներից շատերը դա կապում են ֆիզպատրաստման գծով մարզիչ Անտոնիո Պինտուսի վերադարձի հետ:

Հենց լեգենդար մասնագետի շնորհիվ է, որ Կարիմ Բենզեման ու Լուկա Մոդրիչը իրենց տարիքին ոչ բնորոշ ֆիզիկական վիճակում են գտնվում՝ ցուցադրելով ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ:

Մադրիդում Պինտուսին սերժանտ են անվանում՝ ծանր մարզումների և խիստ բնավորության համար:

Երբ նա նախորդ տարի աշխատեց «Ինտերում», միլանյան ակումբը ընդհատես «Յուվենթուսի» հեգեմոնիան՝ նվաճելով Սկուդետոն:

Հիմա Պինտուսը կրկին «Ռեալում» է և վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ֆլորենտիո Պերեսը ճիշտ էր՝ վերադարձնելով նրան:

Fanat, Realmadrid.am 



Ամենակարդացված