Հոդվածներ

«Ռեալը» և «Բարսելոնան» կմասնակցեն ՉԼ-ի առաջիկա խաղարկությանը
16.06.2021
2042 0

«Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» կմասնակցեն ՉԼ-ի առաջիկա խաղարկությանը։ 

Այս թույլատվությունը ակումբները ստացել են անձամբ ՈՒԵՖԱ-ից։ Ավելի վաղ նման թույլատվություն ստացել էր նաև «Յուվենթուսը»։ 

Այս ակումբները կարող էին զրկվել ՉԼ-ի գալիք խաղարկությանը մասնակցելու իրավունքից՝ Սուպերլիգայի գաղափարից չհրաժարվելու համար։ 

Այնուամենայնիվ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեկսանդր Չեֆերինը նշել է, որ այս ակումբները այնուամենայնիվ իրենց պատիժները կրելու են։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված