• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Էլչեի» դեմ խաղում Ազարը ավելի շատ նախավարժանք է կատարել, քան խաղացել

Հոդվածներ

«Էլչեի» դեմ խաղում Ազարը ավելի շատ նախավարժանք է կատարել, քան խաղացել
01.11.2021
2053 0

Էդեն Ազարը շարունակում է հետընթաց գրանցել «Ռեալում»։ «Էլչեի» դեմ խաղում նա կրկին անգամ տեղ չէր գտել մեկնարկային կազմում։ Եվ երբ Ռոդրիգոն վնասվածք ստացավ, Կարլո Անչելոտին գերադասեց նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերել Մարկո Ասենսիոյին։ 

Բելգիացին նախավարժանքը սկսեց 54-րդ րոպեին և խաղադաշտ դուրս եկավ միայն 84-ին՝ փոխարինելով Վինիսիուսին։  Արդեն ակնհայտ է, որ մրցաշրջանի մեկնարկի համեմատ նրա իրավիճակը թիմում փոխվել է։ 

Անչելոտին նրան տեսնում է միայն հարձակման ձախ եզրում, սակայն այնտեղ այժմ փայլում է Վինիսիուսը։ Իտալացի մասնագետը նրան փորձարկեց նաև ենթահարձակվողի դիրքում, սակայն այնտեղ ևս Ազարը չկարողացավ իրեն դրսևորել։ 

Իրավճակը այնպիսին է, որ կարելի է արդեն հավատալ գալիք ամռանը Ազարի տեղափոխության այլ ակումբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված