Հոդվածներ

Սեբալյոսը ձմռանը կարող է հեռանալ «Ռեալից»
01.11.2021
1643 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մեծ հավանականությամբ ձմռանը կփոխի ակումբային գրանցումը։ 

Լրագրող Նիկոլո Սկիրայի փոխանցմամբ, «Բետիսը» ցանկանում է ձմռանը վարձակալել Սեբալյոսին՝ հետագայում ամբողջական տրանսֆերը իրականացնելու իրավունքով, սակայն «Արքայական» ակումբում գերադասում են վաճառել նրա տրանսֆերային իրավունքները արդեն ձմռանը։ 

Նշվում է նաև, որ «Ռոման» ևս հետաքրքրված է այդ տարբերակով և արդեն բանակցություններ է սկսել «Սերուցքայինների» հետ։ Հռոմեական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել, որը կգործի մինչ 2026 թվականը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված