Հոդվածներ

Ռամոս. «Երբեք չեմ տոնի «Ռեալի» դարպասը խփածս գոլը. Այն իմ տունն է»
14.07.2021
1658 0

Սերխիո Ռամոսը, ով օրերս սկսեց մարզվել արդեն «ՊՍԺ»-ի կազմում, խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին, որտեղ նա անցկացրել է իր կարիերայի 16 տարիները։ 

«Ռեալում» ես հիանալի օրեր եմ ապրել։ Այդ ամենը իմ հիշողության մեջ է։ Տխուր է հեռանալ այն ակումբից, որը քեզ այդքան բան է տվել։ Տեղափոխվել եմ «ՊՍԺ», քանի որ ինձ դուր է գալիս այս ակումբի ծրագրերը։ Ես ցանկանում եմ հաղթել։ 

Հուսով եմ, որ կկարողանամ հանդես գալ այնպես, ինչպես «Ռեալում» էի հանդես գալիս։ Ես տեղափոխվել եմ իդեալական ակումբ։ Հենս այտեղ էլ ես ցանկանում էի լինել։ 

Երբեք չեմ տոնի «Ռեալի» դեմ խաղում խփածս գոլը։ Այն իմ տունն է։ Այդ ակումբը իմ սրտում է։ Նրանք հարգանքի են արժանի։ Նրանց դեմ խաղում հաղթելու դեպքում նույնպես չեմ տոնի». նշել է Ռամոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված