• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սառույցը տեղից շարժվում է. «Ռեալը» Ռամոսին երկրորդ հնարավորություն կտա

Հոդվածներ

Սառույցը տեղից շարժվում է. «Ռեալը» Ռամոսին երկրորդ հնարավորություն կտա
14.06.2021
2766 0

Թվում էր, թե Ռամոսը ավելին, քան երբևէ մոտ է «Արքայական» ակումբից հեռանալուն, սակայն Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպումից հետո կարծես թե պլանները փոխվել են։ 

Ավագը ցանկանում է մնալ «Ռեալում», քանի որ մինչ այս ոչ մի հետաքրքրող առաջարկ չի ստացել այլ ակումբներից։ Չնայած այն բանին, որ Ռամոսի՝ որոշում կայացնելու ժամանակը արդեն անցել է, «Ռեալում» պատրաստ են գնալ փոխզիջման։ 

Թիմից կարող է հեռանալ Ռաֆայել Վարանը, և «Ռեալում» զգում են Ռամոսի կարիքը։ Թիմում հասկանում են, որ Վարանը մեծ հավանականությամբ կհեռանա թիմից, և այդ պարագայում Ռամոսին կորցնելը կարող է շատ ծանր անդրադառնալ թիմի վրա։ 

«Ռեալում» պատրաստ են նրան երկրորդ հնարավորություն տալ նաև այն բանի համար, որ նա իսկական առաջատար է հանդերձարանում։ Ակումբը ևս մեկ անգամ առաջարկ կկատարի Ռամոսին՝ նույն պայմաններով, սակայն դեռ պարզ չէ, թե ֆինանսական տեսանկյունից ինչ համաձայնություն ձեռք կբերվի կողմերի միջև։ Ներկա պահին Ռամոսը տարեկան 12 մլն եվրո է վաստակում «Ռեալում»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված