Հոդվածներ

Վինիսիուս. ««Վալդեբեբասում» մարզվում եմ 2 ժամ, տանը՝ 5-6»
17.10.2020
1524 0

Երեկ «Ռեալի» վինգեր Վինիսիուսն իր Instagram-ում հատված էր հրապարակել «Vini for Real» վավերագրական ֆիլմից, որտեղ ինքը լրացուցիչ մարզումներ է անցկացում «Վալդեբեբասում»:

Միջմրցաշրջանային պատրաստության մասին.

«Միջմրցաշրջանային պատրատությունը շատ կարևոր է. պետք է մարզվես որքան հնարավոր է շատ, որպեսզի կարողանաս լավ տեսք ունենալ ամբողջ մրցաշրջանի ընթացքում»:

Դիետան.

«Դիետա պահելը որոշ բարդություններ առաջացնում է. ամեն սնունդ չէ, որ ինձ դուր է գալիս: Այնուամենայնիվ, այս ուղղությամբ նույնպես շատ ուշադիր եմ»:

Տնային պայմաններում անցկացրած մարզումների մասին.

«Ակումբում մարզվում եմ 2 ժամ, իսկ տանը՝ 5-6՝ կախված այն բանից՝ մարզասրահ հաճախելու եմ, թե ոչ: Այդքան էլ չեմ սիրում մարզասրահում մարզվելը, սակայն լավ եմ հասկանում դրա կարևորությունը»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված