Հոդվածներ

Նաչո. «Ռեալը» տվել է ինձ ամեն ինչ»
24.04.2021
1557 0

10 տարի է անցել այն օրից, երբ Նաչո Ֆերնանդեսը նշեց իր նորամուտը «Արքայական» ակումբի հիմնական կազմում։

Այժմ նա անացկացնում է «Ռեալի» կազմում իր լավագույն մրցաշրջաններից մեկը։ Ֆուտբոլիստը հարցազրույց է ունեցել այդ առիթով և խոսել «Ռեալի» հանդեպ ունեցած իր մեծ սիրո մասին։ 

«Չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց այս ակումբի։ Ես և իմ ընտանիքը գտնում ենք, որ դեռ մանկուց «Ռեալը» տվել է ինձ ամեն ինչ։ Ես միշտ երազել եմ հասուն տարիքում հանդես գալ այս թիմի կազմում։ 

«Ռեալը» ինձ համար ընտանիք է, և ես չեմ մտածում առանց «Ռեալ» կյանքի մասին։ Այս ակումբը սովորեցրել է ինձ ամեն ինչ՝ կարողանալ հաղթել և պարտվել, գնահատել արժեքավորը։ Սա ոչ միայն ֆուտբոլային ակումբ է, այլ նաև ընտանիք։  Շնորհակալ եմ, որ այստեղ եմ և շարունակում եմ մնալ այս թիմի մի մասնիկը։ Հուսով եմ, որ դեռ երկար տարիներ այսպես կշարունակվի». նշել է Նաչոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված