Հոդվածներ

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է
16.03.2021
2359 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Ատալանտայի» նկատմամբ:

Հանդիպման 34-րդ րոպեին Կարիմ Բենզեման առաջ մղեց «Ռեալին» հաշվի մեջ: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց:

Երկրորդ կեսում՝ հանդիպման 60-րդ րոպեին, 11-մետրանոցից «Ատալանտայի» դարպասը «Ռեալի» երկրորդ գնդակն ուղարկեց ավագ Սերխիո Ռամոսը:

83-րդ րոպեին Մյուրիելը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով խփեց Բերգամոյի թիմի միակ գոլը «Ռեալի» հետ դիմակայությունում:

2 րոպե անց Մարկո Ասենսիոն խաղադաշտ դուրս գալուց րոպեներ անց խփեց այս հանդիպման վերջին գոլը:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ Մադրիդ» 3-1 «Ատալանտա»

Գոլերը՝ 1-0՝ Բենզեմա 34՛, 2-0՝ Ռամոս 60՛, 11մ, 2-1՝ Մյուրիել 83՛, 3-1՝ Ասենսիո 85՛


ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված