Հոդվածներ

«Ատլետիկո» 1-1 «Ռեալ Մադրիդ». մադրիդյան դերբին խաղաղ ելք ունեցավ
07.03.2021
2178 0

Լա լիգայի 26-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում ուժերը չափեց ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ատլետիկոյի» հետ։ Արձանագրվեց 1-1  հաշիվը։

Առաջին խաղակեսն անցավ տանտերերի առավելությամբ։ Արդեն 15 րոպեին «հնդկացիները» կարողացան հաշվի մեջ առաջ անցնել։ Մարկոս Լյորենտեի սրընթաց անցումից ու փոխանցումից հետո Լուիս Սուարեսը կարողացավ դիպուկ հարված կատարել ու բացել հաշիվը։

Գոլից հետո «Ռեալը» չկարողացավ որևէ կերպ լրջորեն սպառնալ Յան Օբլակի պաշտպանած դարպասին ու թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում Զիդանը կատարեց փոխարինումներ (Վինիսիուս, Վալվերդե), որոնք սրություն մտցրեցին խաղում։ Ի վերջո, «արքայական» ակումբի ճնշումը տվեց իր պտուղներն ու Կարիմ Բենզեման կարողացավ հավասարեցնել հաշիվը (1-1, 88-րդ րոպե), փայլուն ճեղքելով պաշտպանությունն ու հետագայում Կազեմիրոյից հաշվենկատ փոխանցում ստանալով։

Այսպիսով, թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Ատլետիկոն»  59 միավորով մրցաշարային աղյուսակում դեռևս պաշտպանում է առաջատարի դիրքերը։ «Ռեալը» 54 միավորով երրորդն է։

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված