Հոդվածներ

Գոնսալո Գարսիան նշել է, թե ինչու է քիչ խաղաժամանակ ստանում
06.01.2026
526 0

«Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան, ով «Բետիսի» դեմ կայացած խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, նշել է, թե ինչն է խանգարում իրեն ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ 

Գիտեմ, որ որպես Մբապեին փոխարինող, միակն եմ թիմում։ Խաղընկերներս ինձ շատ են օգնում, որպեսզի ավելի վստահ լինեմ։ Այո, ես քիչ եմ խաղաժամանակ ստանում, քանի որ հիմնական կազմում Մբապեն է, ով աներևակայելի մրցաշրջան է անցկացնում։ Նա գրեթե յուրաքանչյուր խաղում գոլ է խփում։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ուստի ես պետք է կենտրոնանամ միայն ինձ վրա ու քրտնաջան աշխատեմ բոլոր մարզումներին։ Իսկ հնարավորություններ անկասկած կլինեն». նշել է Գարսիան։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված