«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն «Բետիսի» դեմ խաղից հետո անդրադարձել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուային և առանձնացրել նրա ուժեղ կողմերից մեկը։
«Դարպասապահի ներգրավվածությունը խաղի մեջ անչափ կարևոր է։ Կուրտուան մեզ ցույց է տալիս, որ կարող ենք օգտագործել իրեն գրոհներ կազմակերպելիս։ Նա կարող է հավելյալ ֆուտբոլիստ լինել մեզ համար։ Նա լավ է խաղում ոտքերով ու լավ է հասկանում խաղը, և մենք կարող ենք օգտագործել նրան որպես 11-րդ խաղացող։ Դա նրան դուր է գալիս, և մենք շատ ենք աշխատում նրա հետ այդ ուղղությամբ». նշել է իսպանացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն