• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսն իր դժգոհությունն է հայտնել Ալոնսոյին «Բետիսի» դեմ խաղի ընթացքում

Հոդվածներ

Վինիսիուսն իր դժգոհությունն է հայտնել Ալոնսոյին «Բետիսի» դեմ խաղի ընթացքում
06.01.2026
715 0

«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորը «Բետիսի» դեմ խաղի ընթացքում իր դժգոհությունն է հայտնել, քանի որ խաղընկերները նրան փոխանցումներ չեն կատարել։ 

Մադրիդյան ակումբը 5։1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Movistar-ի եթերում ցուցադրել են այն դրվագը, երբ բրազիլացին իր դժգոհությունն է հայտնում Խաբի Ալոնսոյին։ 

«Դա անհնար է։ Նրանք պետք է փոխանցումներ կատարեն։ Բոլորը ցանկանում են շրջանցել մրցակիցներին, իսկ վերջում սուլում են ինձ։

Ասե՛ք Գոնսալոյին, որ նա գոնե մեկ անգամ պետք է փոխանցում կատարի։ Ոչ միշտ, բայց գոնե մեկ անգամ». այսպես է եղել Վինիի դժգոհությունը գլխավոր մարզչին։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված