Հոդվածներ

The Athletic․ Մբապեն չի խաղա «Աթլետիկոյի» դեմ
06.01.2026
513 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Աթլետիկոյի» դեմ հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է The Athletic-ը։ Խաղը կկայանա հունվարի 8-ին՝ Ջիդդայում (Սաուդյան Արաբիա)։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն «Ռեալի» հետ կմեկնի հանդիպմանը, սակայն ֆրանսիացու մասնակցությունը կասկածի տակ էր վնասվածքի պատճառով։ Այժմ նշվում է, որ Կիլիանն ընդհանրապես չի խաղա «Աթլետիկոյի» դեմ։

Սուպերգավաթի մյուս կիսաեզրափակչում կմրցեն «Բարսելոնան» և Բիլբաոյի «Աթլետիկը»։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունվարի 11-ին։

Մբապեն «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2024 թվականից։ Այս պահի դրությամբ նա մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 83 հանդիպում՝ դառնալով 73 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված