Հոդվածներ

The Daily Mail. Մրցաշրջանի ավարտին Զիդանը կլքի Մադրիդի «Ռեալը»
14.05.2021
2163 0

The Daily Mail-ի փոխանցմամբ, ֆրանսիացին որոշել է հեռանալ։ Նշվում է, որ Զիդանը չի զգում Ֆլորենտինո Պերեսի աջակցությունը։

Աղբյուրի փոխանցմամբ, անկախ այս մրցաշրջանի արդյունքներից, Զիդանը կհեռանա թիմից։ 

Եթե, այնուամենայնիվ, Զիդանը որոշի հեռանալ, ապա ամենայն հավանականությամբ կգլխավորի «Յուվենթուսը» կամ Ֆրանսիայի հավաքականը։ 

Իսկ ահա «Ռեալը» որպես Զիդանին փոխարինող կդիտարկի երկու տարբերակ՝ Ռաուլ Գոնսալես կամ Մասիմիլյանո Ալեգրի։ 

Աղբյուրը նաև նշում է, որ Զիդանը կարող է փոխել իր որոշումը, եթե ակումբում թույլ տան իրեն թիմը կառուցել երիտասարդ ֆուտբոլիստների վրա։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված