• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե ով է սպասարկելու «Ռեալ Մադրիդ» - «Արսենալ» հանդիպումը

Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Ռեալ Մադրիդ» - «Արսենալ» հանդիպումը
14.04.2025
1013 0

ՈՒԵՖԱ-ն նշանակել է ՉԼ-ի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումների մրցավարներին։ 

«Բորուսիա Դորտմունդի» և «Բարսելոնայի» միջև կայանալիք հանդիպումը սպասարկելու է Մաուրիցիո Մարիանիի գլխավորած մրցավարական անձնակազմը։

«Ասթոն Վիլա» - «ՊՍԺ» հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու իսպանացի Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը։

«Ռեալի» և «Արսենալի» միջև հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Ֆրանսուա Լետեկսյեի գլխավորած մրցավարական անձնակազմը։ 

Իսկ «Ինտեր» - «Բավարիա» դիմակայությունը կսպասարկի սլովենացի Սլավկո Վինչիչը։

Los Merengues, Realmadrid.am