• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Լիվերպուլը» կարող է լուրջ կորուստ ունենալ «Ռեալի» դեմ խաղից առաջ

Հոդվածներ

«Լիվերպուլը» կարող է լուրջ կորուստ ունենալ «Ռեալի» դեմ խաղից առաջ
23.05.2022
4373 0

ԱՊԼ-ի եզրափակիչ տուրի՝ «Լիվերպուլ» - «Վուլվզ» հանդիպման առաջին խաղակեսից հետո տանտերերի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան փոխարինվել է:

Իսպանացու մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք: Նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի եզրափակիչին հարցականի տակ է:

«Կարծում եմ՝ նա բաց կթողնի եզրափակիչը, սակայն վստահ չեմ»,- խաղից հետո ասել է Յուրգեն Կլոպը:

«Լիվերպուլ» - «Ռեալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին Փարիզում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված