Հոդվածներ

Միայտովիչ. «Ռեալին» տրանսֆերներ են պետք և ամռանը դրանք կլինեն
20.01.2023
2626 0

Պրեդրագ Միայտովիչը իր կարծիքն է հայտնել «Ռեալի» տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ։ 

«Ինչպես բոլոր մեծագույն ակումբների մոտ, այնպես էլ «Ռեալի» մոտ լինում են լավ և վատ պահեր։ «Ռեալը» ողջ է բոլոր ողջերի մեջ, և երբ սկսում են նշել, որ նրանք մահացել են, այդ պահին սկսվում է ամենահետաքրքիրը։ Կարծում եմ, որ Անչելոտին լուծում կգտնի։ Նա շատ փորձառու է։ «Ռեալը» միշտ տիտղոսներ նվաճելու ցանկություն ունի։ 

Հունվարին նրանք նոր տրանսֆերներ չեն իրականացնի, սակայն կարծում եմ, որ ամռանը դրանք կլինեն։ Թիմը պատրաստվում է դրան։  Նրանց պակասում է կրեատիվ կիսապաշտպան, հարձակվող և եզրային պաշտպան։ 

Գիտեմ, որ բանակցություններ են ընթանում Բելինգհեմի հետ, և ես դեռ հույս ունեմ, որ Մբապեին կտեսնեմ «Ռեալում»։ Դա վաղ թե ուշ պետք է տեղի ունենա». նշել է Միայտովիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված