Հոդվածներ

«Ռեալը» մտադիր է Մարսելոյին փոխարինել «Արսենալի» պաշտպանով
12.04.2021
2387 0

«Ռեալը» սկսել է փնտրել Մարսելոյի փոխարինողին, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա Մադրիդից:

Ինչպես հաղորդվում է, «սերուցքայինները» հետաքրքրված են «Արսենալի» ձախ պաշտպանի Կիրան Տիրնիի ծառայություններով:

Հիշեցնենք, որ ակումբների հարաբերությունները հիանալի վիճակում են, և վարձակալական հիմունքներով «զինագործների» կազմում են հանդես գալիս «Ռեալի» խաղացողներ Մարտին Էդեգորն ու Դանի Սեբալյոսը:

Գործարքի արժեքը գնահատվում է 30 մլն եվրո:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա շոտլանդացին անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված